Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Պաշտոնական

Երկրաշարժ Իրանում․ այն զգացվել է նաեւ Սյունիքի մարզում

Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով ժամը 22:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.55⁰ և արևելյան երկայնության 45.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։