Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture.thumb
A A
Հասարակություն

Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչական ղեկավարները երկուշաբթի կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ (տեսանյութ)

Տավուշցիները, որոնք փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, բացում են այն։  Երկուշաբթի՝ ապրիլի 22-ին, Տավուշի սահմանամերձ 4 գյուղի վարչական ղեկավարները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: 

Այդ մասին լրագրողներին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը։

Քննարկվելու են սահմանի հետ կապված հարցերը, ներկայացվելու են բնակիչների մտահոգությունները:

 Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։