Որոնք են չոր աչքի հիվանդության հիմնական նշանները
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Չոր աչքի հիվանդությունն ամենատարածվածներից է: Այն հիմնականում կապված է արցունքաբեր թաղանթի անկայունության, աչքի մակերեսի բորբոքման հետ, նաև` երբ բավարար քանակությամբ արցունք չի առաջանում կամ արցունքի բաղադրությունը փոփոխված է։
Այս հիվանդության տարածվածությունն աճում է տարիքի հետ:
Հիմնական նշաններն են ՝
մշուշոտ տեսողություն
աչքերի այրոց և ցավ
կոնտակտային ոսպնյակներ կրելու դժվարություն
օտար մարմնի զգացողություն
կարմրություն
կոպերի ասիմետրիա
լուսավախություն:
Ինչ անել`
խուսափել վնասակար գործոնների սրացումից,
օգտագործել հավելյալ` «արհեստական արցունքի» կաթիլներ,
բուժել աչքերի բորբոքումը և այն հիվանդությունները, ինչը բերում է չոր աչքի,
հաճախ թարթել աչքերը համակարգիչ օգտագործելիս,
առավոտյան և երեկոյան լվանալ աչքերը հատուկ փափկեցնող օճառներով և տաք ջրով:
Խորհուրդները` վիտրեորետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանից: