Բացել լրահոսը Փակել լրահոսը
434128794_377037295292379_1362925588224020188_n
A A
Պաշտոնական

Ավտովթար Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 21-ին, ժամը 13:46-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1968 թ․) բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 2002 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: