Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱԿ
A A
Քաղաքականություն

ՀԱԿ-ը մասնակցելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին

 «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը մասնակցելու է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեռևս անցյալ տարի, ՀԱԿ-ն է առաջարկել, որպեսզի այսուհետ երթերի կազմակերպումը կատարվի պետականորեն, և վարչապետն ընդունել է այդ առաջարկը։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին հրավիրել է մարտի 1-ին, ժամը 18.00-ին մասնակցել երթի ՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին։

Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան։