Բացել լրահոսը Փակել լրահոսը
87459365_870170490091855_1785924204281987072_n
A A
Պաշտոնական

Որոշում է կայացվել Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները սահմանափակել․ Քաղավիացիա

Քաղավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։
Հարգանքով,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե