Բացել լրահոսը Փակել լրահոսը
87068853_1218868744988151_3263985066887348224_o
A A
Պաշտոնական

Ատամի արմատը հայտնվել էր հայմորյան խոռոչում

Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 20 տարեկան տղան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քիթ- կոկորդ-ականջաբանության բաժանմունք է դիմել քթից հաճախակի թարախի արտադրության, անտանելի գլխացավերի գանգատով:

Ունեցել է ընդհանուր թուլություն: Նա նկարագրել է, որ այդ վիճակում է վերջին մի քանի տարին: КТ հետազոտության արդյունքում հայմորյան խոռոչում հայտնաբերվել է ատամի մեծ արմատ: Պացիենտը պատմել է, որ տարիներ առաջ հեռացրել են ատամը և չի պատկերացրել, որ առողջական գանգատների պատճառը հեռացված ատամի արմատն էր, որը հայտնվել էր հայմորյան խոռոչում։

Կատարվել է վիրահատություն` ձախակողմյան հայմորոտոմիա` օտար մարմնի հեռացմամբ: Վիրահատությունից հետո տղան իրեն լավ է զգում, նախկին առողջական խնդիրները վերացել են: