Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն Տնտեսություն

2019-ին 7.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել․ վարչապետ (տեսանյութ)

Ըստ նախնական տվյալների՝ 2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 % է կազմել։ Բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ է: Այս մասին Կառավարության նիստին, ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի՝ քիչ առաջ հրապարակած տվյալները, տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շա՞տ է, ապա ինքն իր հարցին պատասխանելով՝ նշեց, որ այնքան է, որքան նախատեսել էին:

«7, 6 %-ը վատ շուցանիշ չէ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանն ու հարցրեց, թե վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում նման աճ արձանագրվել: Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ 2017 թ․-ին է եղել 7, 5%, նման բարձր ցուցանիշ եղել է նաև 2000-ականներին։

«Կարող ենք արձանագրել, որ մենք 2008-ից ի վեր մենք ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019թ․-ին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020թ․-ին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Օրակարգի հարցերը սպառելուց հետո Նիկոլ Փաշինյանը հորդորեց հեռարձակումը դադարեցնել, որովհետև Կառավարության անդամների հետ գաղտնի քննարկում պետք է ունենա։