Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Պաշտոնական

Հրայր Թովմասյանի ուղերձը Բակո Սահակյանին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին․

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Հարգանքով՝

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ»։