Բացել լրահոսը Փակել լրահոսը
banner5
A A
Պաշտոնական

Կադրային փոփոխություններ դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի  հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: Մասնավորապես՝

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝

  • ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝

  • ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում  

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝

  • ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում
  • Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնում
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում: