Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kasparov
A A
Սպորտ

Աշխարհի չեմպիոնի թեկնածուների ընտրությունը պետք է պարզեցվի. Գարի Կասպարով

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը քննադատել է շախմատի միջազգային ֆեդերացիային՝ հավակնորդների մրցաշարի մասնակիցների ընտրության նոր համակարգի համար:

«ՖԻԴԵ-ն վերջին տարիներին շատ բարդ եղանակով է որոշում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին: Շախմատիստը պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարի, որպեսզի նվաճի այդ իրավունքը: ՖԻԴԵ-ն շատ անկանխատասելի է դարձել, անընդհատ փոխում է ընտրական մրցաշարի ձևաչափերը: Հարկավոր է առանձին անցկացնել հավակնորդների մրցաշարերը, որպեսզի բոլորին հասկանալի լինի ընտրական գործընթացը: 

Եթե նման մրցակարգ գործեր, ապա այսօր Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու համար կպայքարեին Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիժենը: Լինենք անկեղծ. ում է հետաքրքրում մնացած վեց թեկնածուների անունները: Շախմատի չեմպիոնական մրցամարտը դեռևս մեծ հետաքրքություն է առաջացնում, բայց արդյոք դա կպահպանվի, եթե Մագնուս Կառլսենի մրցակիցը դառնա ոչ թե վերը նշված երկու շախմատիստներից, այլ մյուս վեցյակից մեկը», - ասել է Գարի Կասպարովը:

Հիշեցնենք, որ այս տարվա հավակնորդների մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանայից և չինացի Դին Լիժենից բացի եզրափակիչ փուլի միակ ուղեգրի համար կպայքարեն նաև ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Կիրիլ Ալեկսեենկոն, չինացի Վան Հաոն, նիդերլանդցի Անիշ Գիրին և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա մարտի 15-ից մինչև ապրիլի 5-ը, Եկատերինբուրգում: