Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Առաջատար ֆերմա Ազատանում, անասնաբուժական կետ Ջրաձորում (տեսանյութ)

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարի 17-ին կազմակերպեց Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները:

«Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (Ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ-ը՝ ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:)

Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք:

Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:

Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար:

 

Ռազմավարական Զարգացման Գործակալություն