Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայր Աթոռ
A A
Հասարակություն

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ավարտելով իր ուսումնառությունը Վիեննայի պետական համալսարանում, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի ղեկավար և գիտական խորհրդի քարտուղար:

Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը նշանակվել է նաև Մայրավանքի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու հոգևոր սպասավոր: