Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հանդիպում զրույց դպրոցականների հետ (տեսանյութ)

Անչափահասների շրջանում կատարվող հանցագործություններն ու իրավախախտումները կանխարգելելու և նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով հունվարի 27-ից ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողներն այցելում են հանրապետության տարածքում գործող հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները՝ անցկացնում հանդիպում-զրույցներ:

Հերթական հանդիպումը փետրվարի 17-ին էր։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողներն այցելեցին Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական և Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցներ:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները աշակերտների հետ զրուցեցին սառը զենք կամ նմանատիպ առարկաներ ունենալու վտանգավորության, դրանք կրելու համար քրեական օրենսդրությունում սահմանված դրույթների, անչափահասների շրջանում տարածված վնասակար երևույթների և դրանցից զերծ մնալու կարևորության մասին:

Ոստիկանները պատասխանեցին նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին՝ ոստիկանի աշխատանքային գործունեության, տարատեսակ հանցագործությունների, կիրառվող պատժատեսակների, ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:
Նմանօրինակ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

`