Բացել լրահոսը Փակել լրահոսը
86493341_3524863280919109_5232757462162997248_n
A A
Պաշտոնական

Առաջարկել են Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Կուզեի իմանալ մեր համաքաղաքացիների կարծիքը։Մեզ առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից, ըստ որի՝ առաջարկվում է երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։

Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգում կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգում։
Նկարում առաջարկվող տարբերակն է։

Մահաթմա Գանդիի 150 ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով » մեկամյա քայլերթ, որն անցնեու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցները այժմ գտնվում են Հայաստանում»: