Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport manchester siti
A A
Սպորտ

Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում լքել «Մանչեսթեր Սիթին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստ է շարունակել աշխատել թիմում, չնայած առաջիկա երկու մրցաշրջանում չի կարող մասնակցել չեմպիոնների լիգայի մրցաշարերին։ Ինչպես նշում են անգլիական ակումբին մոտ կանգնած լրատվամիջոցները, իսպանացի մասնագետը չի նախատեսում լքել ակումբը մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2021 թվականի ամառը։

Շատ լրատվամիջոցներ միաժամանակ նշում են, որ Խոսեպ Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի այլ ակումբ։ Նրա ծառայություններով հետաքրքրված են իտալական «Յուվենթուսն» ու իր նախկին ակումբը՝ «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի եվրոպական միությունն երկու տարով որակազրկել է «Մանչեսթեր Սիթիին»՝ 2012-16թթ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։ Ակումբը նաև տուգանվել է 36 մլն եվրոյով։ 

Ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը կեղծել է փաստաթղթերը, որպեսզի կարողանա օգտագործել սեփականատիրոջ անձնական գումարները։ Ըստ ՖՖՊ-ի, ակումբը կարող է ծախսել այնքան գումար, որքան որ վաստակում է։

«Մանչեսթեր Սիթին» որոշել է դիմել Լոզանի սպորտային վերաքննիչ դատարան։ Անգլիացիները ցանկանում են այդ գործում ներքաշել նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի չեմպիոններին՝ «Յուվեթուսին», «ՊՍԺ»-ին և «Բավարիային», որոնք նույնպես կասկածվում են ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։