Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ախուրյանի ոստիկանները ապօրինի զենք զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Ախուրյանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Գյումրու բնակիչ, 34-ամյա մի տղամարդ տանն ու ավտոտնակում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում փետրվարի 14-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու ավտոտնակը՝ հայտնաբերելով 4 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր ատրճանակ, «ԻԺ» հրացան ու տարբեր հրազենների 60-ից ավելի փամփուշտ։

Հայտնաբերվեց նաև 10 փաթեթ կանեփի սերմ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու կանեփի սերմն ուղարկվել են փորձաքննության։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։