Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք է բացվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մարտունու բժշկական կենտրոն (ԲԿ)` մասնակցելու հեմոդիալիզի բաժանմունքի բացմանը:

                Հեմոդիալիզի բաժանմունքի շնորհիվ պացիենտներն այլևս տիպված չեն  ուղևորվի այլ քաղաք, այլ կարող են բուժվել հենց տեղում: Բաժանմունքում արդեն դիալիզ են ստանում 25 պացիենտ, այն նախատեսված է 30-ի համար:

«Հավատարիմ մնալով մեր խոստմանը` Մարտունու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունք բացվեց: Նոր կենտրոնում նախատեսվող սարքերը, առայժմ տեղադրվել են հնում», - ասել է Արսեն Թորոսյանը:

                Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Մարտունու ԲԿ-ում, ծանոթացել պայմաններին ու ծառայություններին, Մասնավորապես` Արսեն Թորոսյանը եղել է կենտրոնի լաբորատորիայում, վերակենդանացման բաժանմուքում և հիվանդասենյակներում, հեմոդիալիզի բաժանմունքում:

                Առաջիկայում նախատեսվում է Մարտունիում նոր բժշկական կենտրոն կառուցել, որի նախագիծը ներկայացվել է ոլորտի պատասխանատուներին:

                «Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ Հայաստանում բոլոր նոր հիվանդանոցները պետք է մոդուլային տեսակով կառուցվեն. առաջինն անում ենք Մարտունիում: Տարածաշրջանը, լինելով շատ խիտ բնակեցված, անհրաժեշտություն ունի բարձրորակ բժշկական ծառայությունների» - ասել է նախարարը:

Այնուհետև, Արսեն Թորոսյանն այցելել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ: Նախարարը նորակոչիկներին մաղթել է հայկական բանակում բարի ծառայություն, ուժ և տոկունություն: