Բացել լրահոսը Փակել լրահոսը
1580305287,883
A A
Պաշտոնական

Ապօրինի ինքնաձիգով ու հրացանով որս՝ արգելված վայրում․ երիտասարդները ձերբակալվել են (տեսանյութ)

Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահամանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվեց, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու:

Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու փախել։ Իրավապահները հայտնաբերեցին հրազենները, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։  Երիտասարդներն ուղեկալից բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: