Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Ինչ են ցույց տալիս «Բենզինի» և «Դիզելային վառելիքի» ուսումնասիրության արդյունքները

Հրապարակվել են  ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  Ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխության, մասնավորապես՝ 

2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին  տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 

պետական հանձնաժողով