Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտվեց և լքեց Ավստրալիայի առաջնությունը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի հաղթող Ռաֆայել Նադալը դուրս մնաց այս տարված առաջին խոշոր մրցաշարից՝ Ավստրալիայի բաց առաջնությունից։

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետը մրցեց 5-րդ համարի տակ հանդես եկող Դոմինիկ Տիմի հետ։ Հանդիպումը տևեց 4 ժամ 10 րոպե։

Ռաֆայել Նադալը առաջին երկու սեթում պարտվեց թայ-բրեյքով, սակայն երրորդում հաղթեց 6։4 հաշվով։ Չորրորդ սեթում ավստրիացի թենիսիստը դարձյալ վստահ խաղաց թայ-բրեյքում և հաղթանակ տարավ։

Այդպիսով, Դոմինիկ Տիմը 3։1 հաշվով հաղթեց առաջին ռակետին և առաջին անգամ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նա կհանդիպի գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ, որը քառորդ եզրափակիչ պարտության էր մատնել շվեյցարացի Ստեն Վավրինկային։