Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport marzic 29.01.
A A
Սպորտ

Վարդան Մինասյանը՝ Հայաստանի 2019թ լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019թ քվեարկության արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:  Նա ստացել է 119 միավոր։

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ 67 միավոր: