Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դևին հաղթողը նմանվում է դևին. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

«Նորմալ է, որ իշխանությունները գոհ չեն ընդդիմությունից, դա նշանակում է, որ մենք մեր գործը ճիշտ ենք անում։ Ես խնդիր եմ տեսնում իշխանության առաջին դեմքի բառապաշարի մեջ, որովհետև, եթե դուք լեգիտիմ ուժ եք, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնաք ամբարտավան ու ձեզ թույլ տաք ամենաթողություն»։ Այս մասին  ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորիսյանը՝ անդրադառնալով ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի մասին հնչեցրած տեսակետին։ 

«Մեր իշխանությունները կարծես մնացել են  հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ խցանված և ոչ մի կերպ չեն կարողանում վեր կանգնել դրանից ու գնալ կառուցելու տարբերակով, որվհետև հանրությունը դրան է սպասում։ Նորից փորձել քաղաքական երկխոսությունը տանել հեղափոխության-հակահեղափոխության դաշտ, նշանակում է, որ մեր բարձրացրած փաստարկներին չկան հակափաստարկներ։ Դա նշանակում է, որ մենք ճանապարհին ենք, և իշխանությունը փորձում է իր միակ հին ձևով լռեցնել ընդդիմությանը՝ չունենալով հակափաստարկ»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։ 

«Նման ձևով գործում էր ՀՀԿ-ն։ Ցավով մենք ականատես եք լինում, որ դևին հաղթողը սկսվում է նմանվել դևին։ Հուսով եմ  մեր գործընկերները հետ կկանգնեն այս ուղուց, և մենք կկարողանանք քաղաքական դաշտը դարձնել առողջ բանավեճերի տիրույթ, և  քաղաքական դաշտի հին Հայաստանին հարող բառապաշարից վեր կկանգնենք ու կգնանք կառուցելու ավելի ուժեղ ու հզոր Հայաստան»,- եզրափակեց  ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։