Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը՝ Open de Portugal-ի գլխավոր մրցանակի հավակնորդ

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է պայքարը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ընթացող շախմատի Open de Portugal-2020 միջազգային մրցաշարի գլխավոր մրցանակի համար:

Անցած գիշեր կայացած 5-րդ տուրում մեր շախմատիստը հաղթել է պորտուգալացի Ֆրանցիսկո Վեյգային և վաստակած միավորների քանակը հասցրել 4-ի: Նա առայժմ կես միավորով ետ է մնում մրցաշարի ութ առաջատարներից: Դրանց թվում է նաև Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի լեհ շախմատիստ Կամիլ Պլիչտայի հետ: Տիգրան Ղարամյանի մրցակիցը ադրբեջանցի Վուգար Ասադլին է:

Նշենք, որ լիսաբոնյան մրցաշարին մասնակցում են 34 երկրների 220 շախմատիստ,այդ թվում 16 գրոսմայստեր, 22՝ միջազգային վարպետ: Այն կավարտվի փետրվարի 1-ին: