Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 1
A A
Սպորտ

Ավստրալիա օփեն. Սիմոնա Հալեպը 53 րոպեում ջախջախեց իր ախոյանին և մտավ կիսաեզրափակիչ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի վերջին երկու հանդիպումները:

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռումինուհի Սիմոնա Հալեպը, հեշտությամբ հաղթեց էստոնուհի Անետ Կոնտավեյտին՝ 6:1, 6:1: Հանդիպումը տևել է ընդամենը 53 րոպե:

Քառորդ եզրափակիչի վերջին խաղում իսպանուհի Գարբին Մուգորուզան 1 ժամ 33 րոպեում պարտության է մատնել ռուսաստանցի Անաստասյա Պավլյուչենկովային՝ 7:5, 6:3:

Այդպիսով, կիսաեզրափակիչ փուլի զույգերն այսպիսի կազմ ունեն. Էշլի Բարտի – Սոֆյա Կենին, Սիմոնա Հալեպ – Գարբին Մուգորուզա: Հանդիպումները տեղի կունենան հունվարի 30-ին: