Բացել լրահոսը Փակել լրահոսը
1002899
A A
Հասարակություն

Ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավաբան Արսեն Բաբայանը:

Բաբայանը նշել է, որ ոստիկանությունից Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու պատճառ են նշել ապօրինի զենք պահելու կասկածանքը: