Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սարատովի մարզում միմյանց են բախվել մեքենաներ. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Հունվարի 28-ին, ժամը 19:00-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում ս. թ. հունվարի 27-ին, ժամը 12:45-ին Սիզրան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 372-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան:

ՃՏՊ-ի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Վանիկ Ք., ծնված 1998 թ.) տեղում մահացել է:

Զավեն Ք.-ն (ծնված 1996 թ.) և Արամայիս Ք.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են Կրասնոարմեյսկու շրջանի ԲԿ: