Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0069
A A
Հասարակություն

Եթե այսօր Ադրբեջանը չի փորձում հարձակվել, բանակի մարտունակության շնորհիվ է. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

Մենք այսօր տոնում ենք այն բանակի օրը, այն հաղթանակած բանակի օրը, որն ապահովեց հայ ժողովրդի հաղթանակը. այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքերով՝ հայկական բանակն իրականացնում է խնդիր, որը կանխում է պատերազմը։ 
 
«Եթե այսօր տարածաշրջանում Ադրբեջանը չի փորձում հարձակվել, ապա դա բանակի մարտունակության շնորհիվ է», - ընդգծեց ռազմական գործիչը։ 
 
Անդրադառնալով բանակի սպառազինությանը՝ նա ասաց, որ նոր հակաօդային պաշտպանության նոր զենք է ձեռք բերվել, ռադիոէլեկտրոն պայքարի, իսկ շփման գծում զինադադարի խախտման դեպքերի կրճատումը կապեց հայոց բանակի մարտունակության հետ։