Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը մրցակցին հաղթել է գնդակ մատակարարող աղջնակի օգնությամբ

Թենիսի «Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը շարունակում է պայքարը 2020թ Ավստրալիայի չեմպիոնության համար:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում շվեյցարացի թենիսիստը մեծ դժվարությամբ հաղթեց աշխարհի 100-րդ ռակետ, ամերիկացի Թենիս Սանդգրեին՝ 6:3, 2:6, 2:6, 7:6 (10:8), 6:3:

Խաղը տևել է 3 ժամ 31 րոպե: Ռոջեր Ֆեդերերը ակտիվորեն վաստակել է 44, իսկ նրա մրցակիցը՝ 73 միավոր: Շվեյցարացին թույլ է տվել 56 անճշտություն, ամերիկացին՝ 53:

Ի դեպ, չորրորդ սեթի թայ-բրեյքի ժամանակ գնդակ մատակարարող աղջնակներից մեկն իր պարտականությունները կատարելիս պատահաբար դիպավ Թենիս Սանդգրենի ոտքին, որի պատճառով թենիսիստը ստիպված ընդմիջում խնդրեց: Դրանից հետո ամերիկացին սկսեց ավելի հաճախակի սխալներ թույլ տալ: