Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետի խոսքը բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք փորձում են պայքարել․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս այցելել էր Եռաբլուր՝ Հայոց բանակի օրվա առթիվ։ Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորանքներ հղեց հայ ժողովրդին։

«Բանակը եզակի ինստիտուտներից է, որը կայացած է և միանշանակ է, որ բանակի դեպքում սևեր ու սպիտակներ չկան, միասնակամ ենք։ Յուրաքանչյուրս պետք է մեր ավանդն ունենանք բանակի զարգացման գործում»,- ասաց նա։

Անդրադառնալով հունվարի 25-ին Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ որում նա «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վերաբերյալ կոշտ  հայտարարություն էր արել, Դավիթ Խաժակյանն ասաց, որ  Նիկոլ Փաշինյանի խոսքը ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակով փորձում են պայքարել։

«Այդ խոսելաձևը հարիր չէ քաղաքական գործչին, առավել ևս վարչապետին։ Վարչապետը պետք է նկատի ունենա, թե ում նկատմամբ ինչ հռետորաբանություն է կիրառում։ Վարչապետը, կարծես չի տարբերում այն ուժերին, որոնք իրեն հայհոյանքներ են տալիս, քննադատում, բարեկամաբար կամ թշնամաբար վերաբերվում։ Կարծում եմ՝ սա քաղաքական գործիչը իր հռետորաբանության մեջ պետք է տարբերի, այն անընդունելի է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր․

«Էդմոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ես Սերժ Սարգսյանը չեմ։ Չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ լեզվով, ձևով խոսի։  «Ով քաղաքական կրեդիտ կորցնելուց խոսա, թող մեր որոշ գործընկերները այդ պահին խոսեն տանձից, խնձորից և այլն։ Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, ինքը հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, թող ինքը ընտրի, մենք որևէ պրոբլեմ չունենք»։  

Մանրամասները՝ տեսանյութում։