Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ավստրալիա օփեն. Աշխարհի առաջին ռակետը շարունակեց հաղթարշավը

Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:

Աշխարհի առաջին ռակետ, ավստրալուհի Էշլի Բարտի երկու սեթում պարտության մատնեց 8-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովային՝ 7:6, 6:2: Կիսաեզրափակիչում նա կհանդիպի ամերիկուհի Սոֆյա Քենինի հետ, ով վստահ հաղթանակ տարավ թունիսցի Օնս Ժաբերի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչ մյուս երկու հանդիպումները կկայանան հունվարի 29-ին: Էստոնացի Անետ Կոնտավեյստը կմրցի ռումինուհի Սիմոնա Հալեպի հետ, իսկ իսպանուհի Գարբին Մուգուրուզան կհանդիպի ռուսաստանցի Անաստասյա Պավլյուչենկովայի հետ: