Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 28-ը հունվարի. 2002 թ. հունվարի 28-ին առաջին անգամ պաշտոնապես նշվեց բանակի օրը (տեսանյութ)

1998-ի այս օրերին իշխանության երկու թեւերի միջեւ հակասությունը «Հայրենիք» խմբակցության նախագահը բնորոշում է որպես ֆաշիստական: Լինելով Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր` պարոն Եգորյանը երբեք չի հավանել Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը, սակայն այս դեպքում նրան դուր է գալիս, որ նախագահի իշխանությունը երերում է:

1999-ի այս օրերի հետամանորյա Երեւանում գրեթե կանգ է առել առեւտուրը, սակայն գները կտրուկ աճում են : Թանկացել է նաեւ դոլարը մոտ 15 դրամով: Նույն իրավիճակն է շուկայում, որտեղ տիրող թանկությունը բացատրություն չունի Ամանորից հետո: «Նաիրիտն» աշխատում է 10-12 տոկոս հզորությամբ: Տնօրենը քաղաքակիրթ երկիրն առանց քիմիական արտադրության չի պատկերացնում:

1999-ի հունվարի 28-ին վերականգնվում է արտադրական այս հսկայի գազամատակարարումը: «Նաիրիտի» արտադրանքն ուղարկվում է Ռուսաստան, Սիրիա, ծրագրեր կան ծավալվել մինչեւ Հնդկաստան: 1999-ի այս օրերին քաղաքային «Շտապ օգնություն»-ում ամեն պահ առկա է գործադուլի վտանգը : Չորս ամիս չի վճարվել մարդկանց աշխատավարձը: Պետությունը նրանց պարտք է 38 միլիոն դրամ: Բենզինը ձեռք է բերվում պարտքով: Անվճար սպասարկվել է 32 հազար կանչ:

2002-ի հունվարի 28-ին առաջին անգամ պաշտոնապես նշում են Բանակի օրը: Սերժ Սարգսյանն ընդունում է, որ բանակում եղել են նաեւ ձախողումներ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ մեր բանակը ստիպված չի լինի ցուցադրելու իր ուժը: Խորհրդային կառավարության գործիչ Ալեքսան Կիրակոսյանը զգուշացնում է: Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին է հանձնում զինված ուժերի դրոշը: Այստեղից միջոցառման ամսնակիցներն ուղեւորվում են Եռաբլուր: Այնուհետեւ Նուբարաշենի հատուկ նշանակության զորամաս:

2010-ի այս օրը Եռաբլուրում է գեներալ Մանվել Գրիգորյանը եւ Սեդրակ Սարոյանը: Գեներալն այստեղ նկատում է, որ Հայաստանը դեռ պատերազմի մեջ է: Գեներալը խոսում է նաեւ թուրքերի հետ հարեւանության հեռանկարներից: Եռաբլուրը մարդաշատ է նաեւ 2011-ի այս օրը, կրկին ծաղկեպսակներ, զոհերի շիրիմներ, հավատարմության երդում զոհերի հիշատակին : Սեյրան Օհանյանը համաձայն է, որ սահմանին վիճակն առանձնապես խաղաղ չէ: Սակայն պատրաստ են համատարած անարդարության մեջ ապրող մեր ազատամարտիկները պաշտպանել սահմանը: Նույն օրը Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ փետրվարի 18-ին սկսում է հանրահավաքային շարժումը:

2012-ի այս օրը իսկական ծեծկռտուքի է վերածվում Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Տղամարդկանց 49 կիլոգրամ քաշայինների եզրափակիչ մարտից հետո երկրպագուներ լեզու չգտան մրցավարության հետ: 2013-ի հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարը : Մեր զինվորն է նրան հայերեն զեկուցում, որ շարային տոնահանդեսին պատրաստ են : Շոյգուն լրագրողներին տեղեկացնում է, որ Սեյրան Օհանյանի հետ խոսել են տարածաշրջանի անվտանգությունից:

8 օր հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին այս օրը երեք օրով միանում է Շանթ Հարությունյանը: Այստեղ Շանթ Հարությունյանն ասում է, որ իշխանափոխության իր ծրագիրն ունի, որը կիրականացնի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին : Իր հեղափոխությանը Շանթ Հարությունյանը հավատում է, ուստի նախագահի ընտրություններին չի մասնակցի: