Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սպան  զինվորին  չպետք է ճորտ  ընկալի․ հոգեբան (տեսանյութ)

«Ես մեր զինվորի ցավը տանեմ»,-  հոգեբան Սամվել Խուդոյանը՝ մեքենաների վրա փակցված այս բովանդակությամբ  գրություններին նայում է   մասնագիտական տեսանկյունից։ Այդ, ըստ նրա, ցույց է տալիս բանակի հանդեպ հանրության վերաբերմունքը։

«Բանակը աստվածացված է մեր հասարակության մեջ և սրբություն է համարվում»,- ասում է  հոգեբանը։

Ըստ նրա՝ զինվորի պաշտամունքը ժողովրդի մեջ ակնհայտորեն կա և միշտ էլ կլինի․ «Կարծում եմ՝  սա բանակին ոգևորող  շատ հզոր հանգամանք է։ Զինվորի  ոգին պատերազմի ժամանակ ամենակարևորն է»։

Սամվել Խուդոյանի գնահատմամբ՝   բանակի հեղինակությունը վերջին երկու տարում բարձրացել է մի քանի հանգամանքների շնորհիվ։ Դրանցից մեկն  այն է, որ  հանրությունը էլ չի   խոսում այն մասին , որ բարձաստիճան պաշտոնյաների որդիները  բանակ չեն գնում։

« Վարչապետ լավ օրինակ ցույց տվեց, որ իր տղան գնացել և  ծառայում է բանակում , այսինքն սրանից հետո ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի չի  համարձակվի մտածել չծառայելու մասին»,- ասում է հոգեբանը։

Նա մի քանի այլ փոփոխություն էլ է արձանագրել բանակում հեղափոխությունից  հետո՝ ներառյալ սննդի եւ հագուստի որակի լավացումը։

 Հոգեբանը ընդգծում է, որ նոր զենքերի գնումը  եւս հոյակապ ազդեցություն  է ունեցել և բանակի , և հասարակության վրա։  Սամվել Խուդոյանի խոսքով՝  այս ամենը ցույց տվեց, որ նոր իշխանությունները  գնում են  բանակի հզորացման , Արցախը չհանձնելու և զիջումների չգնալու ճանապարհով։

 «Հետհեղափոխական շրջանում զիվոր-սպա հարաբերություններում էլ  դրական շարժ կա։ Սակայն ուզում եմ ընդգծել,  որ պետք է փոխվի և զինվորի, և  սպայի հոգեբանությունը։ Սպան պետք է այլ կերպ ընկալի զինվորին՝ ոչ թե որոշների պես որպես ճորտ, ենթակա, ստրուկ,  ով պետք է անվերապահ կատարի նրա ասածները»,- շեշտում է նա։

Ինչ  վերաբերում է բանակային ագրեսիային, ըստ հոգեբանի՝ սա արագ լուծվող հարց չէ․ «Բանակը շատ բարդ կառույց է,  երիտասարդներ են, որոնց մոտ  ագրեսիան բարձր  մակարդակի է»։

Սամվել Խուդոյանը կարծում է,  որ  բանակում աղջիկները պետք է լինեն,  և այս հանգամանքը  կզսպի  տղաների ագրեսիան,  ինչպես նաեւ նրանց  ներկայությունը կոգեւորի  տղաներին ։