Բացել լրահոսը Փակել լրահոսը
melikyan3
A A
Քաղաքականություն

Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ հալած յուղի տեղ ընդունել ցանկացած տեղեկություն»․ Աշոտ Մելիքյան

«Քաղաքակիրթ աշխարհը դեռ էֆեկտիվ մեթոդներ չի գտել ֆեյք լուրերի դեմ պայքարելու, բայց իհարկե միջոցներ պետք է կիրառել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով կեղծ լուրերի տարածման ակտիվությանը և դրանց դեմ պայքարի հնարավրություններին։

«Եթե խոսքը պետական տեղեկատվության մասին է, ապա պետական ատյանները շատ հրատապ պետք է արձագանքեն և ստույգ տեղեկատվությամբ հերքեն ֆեյք լուրը։ Եթե դա չի վերաբերում պետական ատյաններին, ապա այստեղ շատ կարևոր է որակյալ լրատվամիջոցների դերը, որոնք  պետք է հերքեն այդ ֆեյք տեղեկատվությունը և ճշտված տեղեկատվություն հաղորդեն հանրությանը»,-կարծում է Մելիքյանը։

Բանախոսն ընդգծում է, որ շատ կարևոր է բնակչության շրջանում տարածել մեդիագրագիտությունը․

«Մարդիկ պետք է սովորեն, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ հալած-թափած յուղի տեղ ընդունել ցանկացած տեղեկություն, քանի որ սուտը, կեղծը խեղաթյուրվածը, բավականին լայն տարածում են գտել, այնպես որ պետք է պատրաստ լինի մեր հանրությունը նաև դրան, որ լրացուցիչ աշխատանք պետք է կատարի և այլ աղբյուրներից ևս փորձի ճշտել այն տեղեկատվությունը, որը  իր ուշադրության կենտրունում է հայտնվել»։

Մելիքյանի խոսքով՝  եվրոպական երկներում , նաև մեզնում ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ կարելի է անել նաև օրենսդրական տեսանկյունից, և ինչպես կարելի է օրենսդրական արգելքներ սահմանել, բայց դա բավականին վտանգավոր կարող է լինել, եթե հստակ ձևակերպուներ չգտնվեն

«Եթե շատ ընդհանրական լինեն ձևակերպումները, ապա կարող է վնասվել խոսքի ազատությունը, և կստացվի, որ մենք ինչ-որ մի բան ուղղելու փոխարեն ավելի վատ իրավիճակ ստեղծեցինք»։

Մելիքյանը պնդում է՝ այս խնդրով  առհասարակ պետք է զբաղվեն ոչ միայն օրենսդիր մարմնում, այլ նաև այլ պետական ատյաններում, նաև հասարակության մեջ․

 «Որակյալ լրատվամիջոցներն էլ պետք է իրենց լսարանը զերծ պահեն ֆեյք լուրերից կամ դրանց հնարավոր ազդեցությունից»։