Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+verder - hofenhajm
A A
Սպորտ

Ուղիղ. «Վերդեր» - «Հոֆենհայմ». Սարգիս Ադամյանը պահեստայինների թվում է

Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, Բրեմենում կհանդիպի տեղի «Վերդերի» հետ:

Տանտերերն այժմ 17 միավորով գտնվում են 16-րդ տեղում և պայքարում են վտանգավոր գոտուց հեռանալու համար: «Հոֆենհայմը», որը 10 միավոր շատ ունի և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, պայքարում է եվրոգավաթային գոտի մտնելու համար:

Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Սարգիս Ադամյանն այս անգամ ընդգրկվել է պահեստայինների թվում:

 

«Վերդեր» - «Հոֆենհայմ» խաղը կսկսի ժամը 18:30-ին: Հանդիպման նոր լինկն՝ այստեղ