Բացել լրահոսը Փակել լրահոսը
83167374_2314448862133907_8752490213571297280_n
A A
Հասարակություն

Երևանի մետրոպոլիտենում այսօր խախտվել է երթևեկության գրաֆիկը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր՝ ժամը 08.30-ին տեխնիկական խափանում է տեղի ունեցել, այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։


«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,– ասվում է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում։