Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Կորոնավիրուսը նոր թափ է ստացել․ զոհերի թիվը հասել է 56-ի

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը քաղբյուրոյի կոմունիստական կուսակցության խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ վտանգավոր կորոնավիրուսի  մահացո տարածումն արագանում է։  Զոհերի թիվը հասել է 56-ի, իսկ նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 1975-ի։
 
Այս մասին տեղեկացնում է ԲԲՍ-ին։ 
 
Ինչպես նախօրեին հայտնել են Չինաստանի պետական հեռուստաալիքները, Սի Ցզինպինը նշել է, որ երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում:
 
Պեկինում եւ Շանհայում տեղի իշխանությունները դիմել են այն քաղաքացիներին, որոնք քաղաք են ներթափանցում վիրուսով ախտահարված շրջաններից, կոչ անելով ինքնակամ հրաժարվել 14 օրվա ընթացքում հանրային վայրեր այցելելուց:
 
Շաբաթ գիշերը Չինաստանը դիմավորել է Նոր տարին, սակայն տոնական բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսի բռնկման պատճառով:
 
Վերջին տվյալներով՝ Յուհան քաղաքում կորոնավիրուսի հայտնաբերումից ի վեր, մահացել է առնվազն 56 մարդ: Դա 15 մարդով ավելի է, քան հաղորդվել էր շաբաթ գիշերը։
 
Նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 1975-ի (մեկ օրում 688-ով ավելի): Այս տվյալները հաղորդում են պետական ԶԼՄ-ների: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվել է արդեն ավելի քան 2000 մարդ։
 
Հիվանդության դեպքերի ճնշող մեծամասնությունը եւ բոլոր մահվան դեպքերը եղել են Չինաստանում, սակայն վիրուսը հայտնաբերվել է նաեւ Թաիլանդում, Վիետնամում, Սինգապուրում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Նեպալում, Ֆրանսիայում եւ Միացյալ Նահանգներում: Վարակման առավել շատ դեպքեր են գրանցվել Հուբեյ նահանգում եւ նրա վարչական Ուհանե կենտրոնում:
 
Կիրակի Կանադայում հայտարարել են 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին ենթադրյալ դեպքի մասին այն տղամարդու մոտ, որը հունվարի 22-ին վերադարձել է Ուհանից: Հիվանդին տեղափոխել են հիվանդանոց կայուն վիճակում, նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են ։ 
 
Շաբաթ օրը Ավստրալիայի իշխանությունները հաստատել են իրենց երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը։  Մելբուրնի հիվանդանոցում կայուն վիճակում է գտնվում Չինաստանից ժամանած մի տղամարդ, որը եղել է Ուհան քաղաքում