Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Մինչև հիմա կարծո՞ւմ եք, որ քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ»․ հարց վարչապետին

Կապանի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե մինչև հիմա կարծո՞ւմ է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ», ինչի մասին նա 2016թ․-ին պատգամավոր եղած ժամանակ հայտարարել էր ԱԺ ամբիոնից։

Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց, նա ընդգծեց․ «Ինչ որ ասել եմ 2016թ․-ին, դա մինչև հիմա իմ ֆեյսբուքյան էջում կա։ Ավելին ասեմ՝ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։