Բացել լրահոսը Փակել լրահոսը
979387
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ կառավարությունը չէր հոգացել լրագրողներին Կապան տանելու ծախսերը

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին լրագրողը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս անգամ Կառավարությունը որոշեց ԶԼՄ-ներին իր միջոցների հաշվին չտանել Կապան՝ ասուլիսն մասնակցելու նպատակով։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրատվամիջոցներն անընդհատ Կառավարությանը մեղադրում են, որ պետական բյուջեի միջոցները աննպատակ են ծախսվում, և սրանից հետո նպատակային են ծախսելու։

«Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար ֆինանսավորում են ստանում, թող 5000 դրամ ավել ծախսեն, գան վարչապետի ասուլիսին, ինչի՞ պետք է մենք վճարենք դրա համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նախորդ ասուլիսին, որը տեղի էր ունեցել Վանաձարում, Կառավարությունը հոգացել էր ԶԼՄ-ներին այնտեղ տանելու խնդիրը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սխալ են արել, և որ ինքը դրա մասին տեղյակ չի եղել։