Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա․ վարչապետ

Կան շատ քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը և հիմա նոր պայմաններում, երբ որ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք իրենց չեն կարողանում գտնել այս նոր իրավիճակում։

Նման տեսակետ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հրավիրված ասուլիսին, անդրադառնալով՝ ընդդիմությանը։ Թե ինչպիսի՞ ընդդիմություն պետք է լինի «Նոր Հայաստանում», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Նոր ընդդիմությունը պետք է իշխանության հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, որովհետև մենք քաղաքական առևտուր չենք անում, ասել ենք, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»։