Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2711 копия
A A
Պաշտոնական

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարություն է տարածել

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը․

2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել  է 77-րդ տեղը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան միավորում և Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատար, ողջունում է կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների դրական բարելավումները՝ այն համարելով հավաքական ձեռքբերում, պետության–քաղաքացիական հասարակության-մասնավոր հատվածի գործակցության լավագույն օրինակ: 

Կոալիցիան հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գրանցած ցանկացած ձեռքբերում էլ ավելի իրական է դարձնում այն առաքելության կյանքի կոչումը, որն իր առաջ դրել է Կոալիցիան՝ ստեղծման պահից՝ «Ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը:»: Այդպիսի առաջընթացի գրանցման գործում առանձնակի կարևորում ենք երկու գործոններ՝ ներկա քաղաքական իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամք ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հիմնական դերակատարների ջանքերի մեկտեղում` քաղաքացիական հասարակությանը այդ պայքարում հիմնական աջակից դարձնելու նպատակով: 

Կոալիցիան գտնում է, որ նման արդյունքների գրանցման գործում զգալի է եղել նաև Կոալիցիայի ներդրած ջանքերն ու կյանքի կոչված նախաձեռնությունները: Կոալիցիան օժանդակել է պետությանը՝ այդ ոլորտներում առկա խնդիրների վեր հանմամբ, փորձագիտական աջակցության տրամադրմամբ, հանրային քննարկումների կազմակերպմամբ և փաստարկված առաջարկությունների ներկայացմամբ։ Ստորև կթվարկենք հակակոռուպցիոն ոլորտում Կոալիցիայի 2019 թվականի գործունեության մի քանի կարևորագույն արդյունքներ՝ ի հավելում վերոնշյալի: Այսպես.

  • 2018-2019 թվականներին Կոալիցիան ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում հավանության  արժանացած ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրերը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակելու աշխատանքներում: Մասնավորապես, Ռազմավարության նախագծի մշակման ամբողջ ժամանակահատվածում Կոալիցիայի կողմից ներկայացվել է թվով 133 առաջարկություն, որից 101-ը ընդունվել են ամբողջությամբ, մասամբ կամ ի գիտություն։ Կազմակերպվել է Ռազմավարության նախագծի թվով 5 հանրային քննարկումներ Երևանում և ՀՀ մարզերում։ Կազմակերպվել է նաև «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը՝ https://armla.am/en/3984.html, որի քննարկումների արդյունքների ամփոփումը կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://armla.am/en/4307.html
  • Ռազմավարության շրջանակներում Կոալիցիայի կողմից ներկայացված և ընդունված հիմնարար առաջարկություններից է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդնումը, ազդարարման համակարգի իրազեկման աշխատանքների անցկացումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը այլ ոլորտներում և հանրային ռեեստրի ստեղծումը, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնումը։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armla.am/45592.html

Կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած դրական արդյունքների ֆոնին Կոալիցիան նաև արձանագրում է, որ պետական իրավասու մարմինների կողմից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման և այդ համակարգի մաս կազմող մարմինների, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևավորման գործընթացում պատկան մարմինների կողմից թույլ են տվել բացթողումներ, որոնց կանխարգելման պարագայում Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է առավել բարձր դիրքեր կարողանար զբաղեցներ: Այդ առնչությամբ 2019 թվականի ընթացքում Կոալիցիան  մի քանի անգամ կարծիք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևավորման վերաբերյալ, որոնց ամփոփ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://armla.am/45330.html, https://armla.am/45682.htmlhttps://armla.am/45040.html

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

 

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ

 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» Հասարակական կազմակերպություն

 «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ

«Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ

«Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող