Բացել լրահոսը Փակել լրահոսը
7878785
A A
Քաղաքականություն

Հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով․ վարչապետ

Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ծառայողական մեքենաների քանակի կրճատմանը։

Նոր Հայաստանի մասին 100 փաստերից 98-րդը դրա մասին էր։

«2018թ․-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով։ Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է։ Հայաստանում երբեք ավելի քիչ ծառայողական ավտոմեքենա չի եղել, քան հիմա և այդ պրոցեսը շարունակական է լինելու»,- ասաց վարչապետը։