Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան
A A
Քաղաքականություն

«Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանը լրագողների հետ զրույցում, խոսելով զորամասերից մեկում երկու զինծառայողի վիրավորում ստանալու մասին, նշել է, որ նրանցից մեկն ինքն իր վրա է կրակել:

«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծո, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասել է նա` նշելով, որ վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթեւ վիրավորում:

Տեսանյութը՝ News.am-ի