Բացել լրահոսը Փակել լրահոսը
հքծ հատուկ քննչական ծառայություն
A A
Պաշտոնական

«Վարչապետը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն»

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ.֊ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»։