Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 25-ը հունվարի. ԼՂ հարցի շուրջ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հակասությունները չի թաքցնում Արա Սահակյանը (տեսանյութ)

«Մի մազ անգամ եթե պակասի լեռնային ղարաբաղցիների գլխից, մենք անմիջականորեն կմտնենք պատերազմի մեջ,- Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ նախագահ Տեր-Պետրոսյանի եւ վարչապետ Քոչարյանի հակասությունները 1998-ի հունվարի 25-ին չի թաքցնում նաեւ խորհրդարանի ՀՀՇ-ական փոխնախագահ Արա Սահակյանը,-վարչապետը նախագահին հիշում է միայն այն ժամանակ, երբ ուզում է նշել իր եւ նախագահի տարաձայնությունը։ Մեր վարչապետը կարծես թե անպատվաբեր է համարում նախագահի անունը տալ եւ ասել, որ միասին են աշխատում»: Առայժմ պարզ չէ՝ թե ինչ շարունակություն է լինելու եւ ո՞վ է հրաժարական տալու:

Նույն օրը Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւը։  Ստրոեւը հանդիպում է խորհրդարանի ղեկավարների հետ: Այստեղ Ստրոեւն ասում է, որ Ռուսաստանը միշտ էլ օգնության ձեռք է մեկնել Հայաստանին։

2000-ի այս օրը Գրողների միությունում նշում են արձակագիր Գուրգեն Խանջյանի 50-ամյակը: Նրա ստեղծագործության միջավայրը բնորոշվում է իբրեւ մեծ աշխարհում հայտնված փոքրիկ մարդու հայտնություն: Խանջյանն անկեղծորեն ասում է, որ գրական աշխարհ է մտել գյուղինստիտուտից, գինետնից եւ փողոցից: Գրել սկսելուց չի ճանաչել համաշխարհային գրական մեծություններին:

Նույն օրը կենտրոնացված ջեռուցում իրականացնողները բնակիչներին սպառողներին զգուշացնում են, որ վճարել ջեռուցման համար, այլապես ռուսները կանջատեն գազը: Բնակիչներն ասում են, որ ջեռուցման որակը վատն է, չի տաքացնում: Մասնագետները հակադարձում են՝ ջեռուցիչների միջի ջուրը մի գողացեք: Բնակիչները ստիպված պիտի լինեն տաքանալ նաեւ էլեկտրականությամբ:

Եվրոպայի խորհրդին անդամակցելու առիթով 2001-ի հունվարի 24-ին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ: «Ազգովի ենք ներկայանալու»,-ասում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Պատվիրակությունից բացակայում է խորհրդարանի ղեկավարը: Եվրոպայի խորհրդում Հայաստանը կունենա ձայնի իրավունք եւ ստիպված կլինի կատարել պարտավորություններ:

2001-ի հունվարի 25-ին Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին: Նույն օրը միաժամանակ նույն կառույցին է անդամակցում Ադրբեջանը: ԵԽԽՎ նախագահը շնորհավորում է նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին: 2010-ի հունվարի 25-ին ԵԽԽՎ պատվիրակությունից Զարուհի Փոստանջյանին հանելուց հետո որպես ընդդիմադիր Դաշնակցությանն ընդգրկելու Հովիկ Աբրահամյանի որոշումը պատվիրակության նախկին ղեկավարը չի ընկալում։

2011-ի այս օրը այս առեւտրական կանայք վարչապետ Տիգրան Սարգսյանից տեսություն են պահանջում հասկանալու համար, թե ինչու է բարձրացվել մաքսատուրքի դրույքաչափը։ Բողոքավորներին միանում են Հարավ Արեւմտյան թաղամասից ոտքով ճամփա ընկած «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականները։ Կառավարության ներկայացուցիչը փորձում է հանգստացնել՝ իրենք ոչ մի մաքսատուրք չեն բարձրացրել, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։

Սերժ Սարգսյանը 2012-ի այս օրը դարձել է քաղաքացիների հույս։ «Դալմայի» այգիների վարձակալները եկել են Սերժ Սարգսյանի դուռը, որպեսզի խելքը գլխին փոխհատուցում ստանան իրենց այդ այգիներից զրկելու համար։ 2012-ի այս օրը Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ուզում է ամուսնացնել իր չորս տեղակալներին, նրանց նույնիսկ խրախուսական հավելավճարներ է նշանակել։