Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախագահ Արմեն Սարգսյանը դասախոսությամբ հանդես է եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում (տեսանյութ)

https://a1plus.am/hy/article/358258 Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Իսրայելի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը՝ Հոլոնի տեխնոլոգիական համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել «Աշխարհաքաղաքական իրողությունները արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով դասախոսությամբ: Համալսարանի նախագահ Էդուարդ Յակուբովը նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, մասնավորապես, ասել է. «Պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովուրդների համար։ Մենք սգում և հիշում ենք բոլոր այն միլիոնավոր մարդկանց մահը, որոնք զրկվել են իրենց կյանքից Հոլոքոսթի և Ցեղասպանության ժամանակ: Մենք միշտ կհիշենք պատմության այդ ողբերգական էջերը: Մենք մեծապես գնահատում ենք Ձեր այցելությունն Իսրայել, աշխարհի այլ 41 երկրների ղեկավարների հետ նշանավորելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը: Հայաստանն ընտրել է մոդեռնիզմի և ժողովրդավարության ճանապարհը։ Հայտնի է, որ կրթությունը, գիտությունը մեծ և վճռորոշ դեր ունեն երկիրն ավելի լավ ապագա տանելու համար: Այստեղ մենք արդեն 50 տարի կերտում ենք մեր ապագան՝ սերտ համագործակցելով արդյունաբերական հասարակության հետ, զարգացնելով մեր երկրի ակադեմիական կապերն աշխարհի շատ երկրների հետ։ Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է՝ առաջ ընդլայնելու հարաբերությունները և համագործակցությունը մեր համալսարանի և Հայաստանի, ձեր գիտակրթական հաստատությունների հետ»: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն: Երկուսս էլ շատ հին ժողովուրդ ենք, տարհանվել ենք մեր հայրենիքից, պայքարել ենք մեր երկիրը, մշակույթը և ինքնությունը պահպանելու համար: Մենք երկուսս էլ կորցրել ենք մեր պետականությունը հարյուրավոր տարիներ առաջ ու այն ձեռք բերել, մենք երկուսս էլ անցել ենք մեծ մարդկային ողբերգության միջով: 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը խլել է 1,5 միլիոն հայի կյանք, ոչնչացրել հայ հասարակությունն Օսմանյան կայսրությունում։ Ի հետևանք՝ մեծ սփյուռք է ձևավորվել: Իսրայել այցիս նպատակն էր իմ և իմ ժողովրդի կողմից հարգանքի տուրք մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Մեր երկու ժողովուրդներն ապացուցել են, որ կյանքն ավելի ուժեղ է, քան մահը: Այս աշխարհում չի կարող լինել այնպես, որ որևէ մեկը մեր մասին մտածելիս խոսի մահվան մասին։ Նրանք պետք է մտածեն ապրելու, կյանքի մասին: Այստեղ այցելելու իմ նպատակներից է նաև կամուրջ ստեղծելը Հայաստանի և Իսրայելի գիտնականների միջև: Այդ կապը շատ ուժեղ էր Խորհրդային Միության ժամանակահատվածում: Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն աշխարհի առաջատարն էր: Այդ փաստով մենք հպարտ ենք, քանի որ այն մեզ մեծ գիտնականներ տվեց: Խորհրդային Միության ժամանակ շատ հայ, ինչպես նաև հրեա գիտնականներ են աշխատել Մոսկվայում, Լենինգրադում, Հայաստանում: 1970-ականներին Խորհրդային Միությունում շատ խիստ էր․ հրեական ծագում ունեցող ուսանողներին թույլ չէր տրվում ընդունվել համասարաններ, և նրանք գալիս էին Հայաստան: Մեր անկախությունից հետո ինչ-որ առումով կորցրեցինք այդ կապը, և հրեական ծագում ունեցողներից շատերը, որոնք Հայաստանում էին, եկան Իսրայել: