Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Դատարանի որոշումը քննիչը պահում է ձեռքին, ասում է՝ ծանոթացեք․ Հրայր Թովմասյանի փաստաբան (տեսանյութ)

«Արդեն տևական ժամանակ է՝ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում»,- այս մասին լրագրողներին հայտնեց Հրայր Թովմասյանի փաստաբաան Ամրամ Մակինյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ հնարավորություն չի տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը.

«Սա անննախադեպ պրակտիկա է ՀՀ-ի քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին որոշումը կարդալ»։

Փաստաբանը նշեց, որ պատճառաբանություններ չեն նշվում.

«Այն գործի շրջանակներում է խուզարկություն իրականցվելու, որով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,- նշեց Մակինյանը։

«Հրայր Թովմասյանը գտնվում է բնակարանում», հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ թե՛ գրավոր, թե՛ բանավոր միջնորդել են քննիչին հնարավորություն տալ իրենց ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը, քանի որ իրավունք ունեն բողոքարկել, բայց, նշում է, ինչպե՞ս բողոքարկեն, եթե թույլ չի տրվում ծանոթանալ։

«Դատարանի որոշումը քննիչը պահում է ձեռքին, ասում է՝ ծանոթացեք, բայց մեզ հնարավորություն չի տրվում պատճեն ստանալ»,- հայտնում է փաստաբանը։