Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+serena
A A
Սպորտ

Ավստրալիա օփեն. Սերենա Ուիլյամսը պարտվեց և դուրս մնաց մրցաշարից

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ժամանակից շուտ ավարտեց ելույթները թենիսի Ավստրալիայի 2020թ առաջնությունում:

Այսօր կայացած 1/16 եզրափակիչ փուլի խաղում աշխարհի 9-րդ ռակետը հանդիպեց վարկանիշային աղյուսակի 29-րդ տեղում գտնվող չինացի Ցյան Վանի հետ: Վերջինս հաջող սկսեց հանդիպումը և անսպասելի հաղթեց առաջին սեթում՝ 6:4: Սերենա Ուիլյամսը երկրորդ սեթում մեծ դժվարությամբ վերականգնեց հավասարությունը՝ 7:6: Երրորդ, վճռորոշ սեթում, հաջողությունը կրկին ուղեկցեց Ցյան Վանին՝ 7:5:

Այդպիսով, Ավստրալիա օփենի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պարտվեց 1:2 հաշվով և 16 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթահարել այս փուլի արգելքը: Վերջին անգամ նրան այդքան վաղ շրջանում պարտության մատնել էր սլովակցի թենիսիստուհի Դանիելա Հանտուկովան, 2006թ առաջնությունում: