Բացել լրահոսը Փակել լրահոսը
գագիկ-ծառուկյան1
A A
Քաղաքականություն

Սադրանք էր, 2 կողմից էլ պոռթկում եղավ, ինչը ցանկալի չէր․ Գ․ Ծառուկյանը՝ հայտնի միջադեպի մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։ 

Նա նշեց՝ դա սադրանք էր, որի հետևանքով 2 կողմից էլ առաջացավ պոռթկում։ «Պետք է ուշադրություն դարձնենք, որ այդպիսի պոռկումներ էլ չլինեն: Մարդիկ ռոբոտ չեն, տեսան այդ պոռթկումը, դրա համար ասում եմ՝ հաճելի չէր, ցանկալի չի, որ խորհրդարանում նման բան լինի»,- շեշտեց նա։ 

Հիշեցնենք, որ այդ օրը ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը՝ «գողական բարքերի» դեմ օրինագծի քննարկման ընթացքում ասել էր

«Պարոն նախարար էդ ի՞նչ է նշանակում գողական աշխարհ, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել,  բայց լավ եք անում, որ հանցավորության դեմ եք պայաքարում, հուշում անեմ՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»։

 ԲՀԿ-ական պատգամավորի ելույթում  ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վիրավորանք էր նկատել և ելույթ ունեցել ու հայտարարել,  որ նա պետք է ներողություն խնդրի, ինչից հետո իր և ԲՀԿ-ական պատգամավորների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։