Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրայր թովմասյան
A A
Քաղաքականություն Հասարակություն

ՀՔԾ-ն խուզարկություն է կատարում Հրայր Թովմասյանի տանը

Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է կատարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ խուզարկությունը կատարվում է ոչ թե Հրայր Թովմասյանի հայրական տանը, այլ հենց իր։

Փաստաբաններն այլ մանրամասներ չհայտնեցին՝ զբաղված լինելու պատճառով։ Խուզարկության ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ 

Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելը նրա փաստաբանները որակում են որպես քաղաքական հետապնդում։